«Չելսին», որը հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգի ծառայություններով, իմացել է, թե որքան գումար պետք է վճարի 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար։ «Սիթին» անգլիացուն գնահատել է 60 միլիոն ֆունտ, հայտնում է The Times-ը:
Ստերլինգը դեռ մեկ տարվա պայմանագիր ունի «Մանչեսթեր Սիթիի» հետ, ըստ որի նա ստանում է շաբաթական 300 հազար ֆունտ ստերլինգ։ Հարձակվողը ցանկանում է մշտական խաղային պրակտիկա ունենալ:
27-ամյա ֆուտբոլիստը 2021/22 մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։