Հայտնի է, թե երբ Ռոմելու Լուկակուն կմեկնի Միլան: Դա տեղի կունենա չորեքշաբթի՝ հունիսի 29-ին։ Այս մասին հայտնում է Sport Mediaset-ը։
Արձակուրդից հետո Լուկակուն կուղևորվի Միլան, որտեղ բուժզննում կանցնի, որից հետո պաշտոնապես կդառնա «Ինտերի» ֆուտբոլիստ։
Իտալիայում 29-ամյա բելգիացին հանդես կգա վարձավճարով։ 2021/22 մրցաշրջանում բելգիացին լոնդոնյան ակումբի կազմում անցկացրել է 44 հանդիպում բոլոր մրցաշարերում և դարձել 15 գոլի հեղինակ։