Գուստավո Պայետ. «Ես աշխատել եմ տարբեր պրոֆեսիոնալների հետ, բայց Մոդրիչը լավագույնն է, ում ես երբևէ տեսել եմ»

«Թոթենհեմի» նախկին ֆուտբոլիստ Գուստավո Պայետը խոսել է խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի մասին, ով նրա նախկին թիմակիցն էր։

«Ես աշխատել եմ տարբեր պրոֆեսիոնալների հետ, բայց Մոդրիչը լավագույնն է, ում ես երբևէ տեսել եմ։ Նա անհավանական ֆուտբոլ է խաղում:

Երբ խաղում ես նրա կողքին խաղը ավելի հեշտ է թվում, ամեն ինչ հեշտանում է»,- ասել է Գուդտավոն:

Այս տարի կիսապաշտպանը մադրիդյան ակումբի կազմում դարձել է Իսպանիայի չեմպիոն, Չեմպիոնների Լիգայի և երկրի Սուպերգավաթի հաղթող։

Նախորդ մրցաշրջանում Մոդրիչը «Ռեալի» կազմում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։