MLS-ի «Ինտեր Մայամիի» հարձակվող Գոնսալո Իգուաինը հիշել է Մադրիդի «Ռեալում» անցկացրած տարիները։
«Ռեալը» պատմության լավագույն ակումբն է. 19 տարեկանում ակումբ տեղափոխվելը և մինչև 26 տարեկան այնտեղ խաղալը ինձ համար դրախտային հաճույք էր»,- Իգուաինի խոսքերն է մեջբերում La Nacion-ը։
Իգուաինը մադրիդյան ակումբում հանդես է եկել 2007-ից 2013 թվականներին։