Էրիկ տեն Հագը պահանջել է «ՄՅու»-ի մարզաբազայի խոտածածկը կտրել՝ հասցնելով 15 մմ-ի

«Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը կոնկրետ հանձնարարականներ է տվել ակումբի մարզաբազայի խոտածածկի հետ կապված, հայտնում է Daily Mirror-ը:

Երկուշաբթի օրը՝ հունիսի 27-ին, «Յունայթեդը» կսկսի մինչմրցաշրջանային մարզումները: Նախ արձակուրդից կվերադառնան այն ֆուտբոլիստները, ովքեր ամսվա սկզբին չեն խաղացել իրենց ազգային հավաքականներում։

Նախքան ֆուտբոլիստների հետ իր առաջին հանդիպումը՝ Տեն Հագը Քարինգթոնի բազայի անձնակազմին խնդրել է կտրել մարզադաշտերի խոտածածկը՝ հասցնելով ուղիղ 15 միլիմետրի:

Հոլանդացի մասնագետը համոզված է, որ այս բարձրության խոտածածկը ֆուտբոլիստներին կօգնի բարելավել իրենց փոխանցումների հմտություններն ու արագությունը: