«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգը կարող է կարիերան շարունակել «Չելսիում»։
Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն՝ լոնդոնյան ակումբը նոր առաջարկ է պատրաստում 27-ամյա ֆուտբոլիստի վերաբերյալ։ «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ցանկանում է անգլիացուն տեսնել իր թիմում, արդեն քննարկվել են պայմանագրի կետերը։
Ստերլինգի հետ բանակցել է ակումբի նախկին տնօրեն Մարինա Գրանովսկայան, ով լքել է ակումբը։ «Չելսիի» նոր սեփականատեր Թոդ Բոուլին նոր առաջարկ է պատրաստում «Սիթիին»։