Անխել դի Մարիան համաձայնության է եկել իր նոր ակումբի հետ

Վինգեր Անխել դի Մարիան համաձայնել է տեղափոխվել «Յուվենտուս», հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

34-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչներն ակտիվացրել են բանակցությունները «Յուվեի» հետ։ Թուրինյան ակումբը նրան առաջարկել է 7 միլիոն եվրո աշխատավարձ մեկ մրցաշրջանում, որքան և պահանջել է Դի Մարիան։

Այս ամռանը վինգերը չերկարաձգեց պայմանագիրը ՊՍԺ-ի հետ, որտեղ հանդես էր գալիս 2015 թվականից և թիմից հեռացավ ազատ գործակալի կարգավիճակով:

ՊՍԺ-ի կազմում արգենտինացին հինգ անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, չորս անգամ նվաճել Ֆրանսիայի գավաթը և հինգ անգամ՝ Սուպերգավաթը։