Ալֆոնս Արեոլան կտեղափոխվի Պրեմիեր Լիգա

«Վեսթ Հեմը» համաձայնեցրել է ՊՍԺ-ի հետ դարպասապահ Ալֆոնս Արեոլայի գնման մանրամասները։ Ինչպես հայտնում է Sky Sports-ը, խոսքը հինգ տարվա պայմանագրի մասին է։

29-ամյա ֆրանսիացու համար «մրճահարները» կվճարեն 11 մլն ֆունտ: Ակումբը տրանսֆերի մասին կհայտարարի առաջիկա 24 ժամվա ընթացքում։

Անցած մրցաշրջանը դարպասապահը վարձավճարով անցկացրել է «Վեսթ Հեմում»: Անցած մրցաշրջանում Արեոլան Պրեմիեր Լիգայի 18 խաղում բաց է թողել 15 գնդակ: