Ալեքսեյ Միրանչուկը, գուցե տեղափոխվի թուրինյան ակումբ

Կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկը կարող է հեռանալ «Ատալանտայից»։

Ինչպես հայտնում է Calcio Atalanta-ն, կիսապաշտպանով հետաքրքրված է «Տորինոն»:

Աղբյուրի համաձայն, «Ատալանտայի» ղեկավարությունը, ֆուտբոլիստի տեղափոխության դեպքում, կցանկանար վարձակալության պայմանագրում ներառել գնման պարտավորություն:

«Տորինոն» պատրաստ է խոշոր գումար առաջարկել Միրանչուկի տրանսֆերի համար։

Անցած մրցաշրջանում 26-ամյա Միրանչուկը Ա Սերիայում անցկացրել է 19 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։