«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ջեսի Լինգարդն առաջարկ է ստացել Պրեմիեր Լիգայի ակումբից։
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, «Վեսթ Հեմը» առաջարկ է արել Լինգարդին, ով ներկայումս ազատ գործակալի կարգավիճակում է։
Լինգարդը 2020/21 մրցաշրջանում արդեն խաղացել է «Մուրճերի» կազմում անցկացրած 16 խաղում խփելով 9 գոլ և կատարելով 5 գոլային փոխանցում։
2021/22 մրցաշրջանում Լինգարդը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։