Հոլանդիայի հավաքականի ֆուտբոլիստ Տիրել Մալասիան կարիերան կշարունակի Լիգա 1-ում

«Լիոնը» համաձայնության է եկել «Ֆեյենորդի» պաշտպան Տիրել Մալասիայի տրանսֆերի շուրջ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

22-ամյա հոլանդացու տրանսֆերը ֆրանսիական ակումբի համար կարժենա 15 միլիոն եվրո։Ֆուտբոլիստը հնգամյա պայմանագիր կկնքի «ջուլհակների» հետ։

Ֆուտբոլիստը Հոլանդիայի հավաքականի կազմում անցկացրել է 5 հանդիպում։