«Վալենսիան» բանակցություններ է սկսել «Նապոլիի» հարձակվող Մատեո Պոլիտանոյին ձեռք բերելու համար, հայտնում է La Republicca-ն:
Աղբյուրի համաձայն՝ իսպանական ակումբը 28-ամյա իտալացու համար առաջարկել է 10 միլիոն եվրո գումարած բոնուսներ։
Նեապոլցիները ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում են մոտ 18 միլիոն եվրո, սակայն պատրաստ են զիջումների։
2021/22 մրցաշրջանում Պոլիտանոն «Նապոլիի» կազմում անցկացրած 39 խաղում դարձել է 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt.com պորտալը հարձակվողի արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո: