«Սևիլիայի» պաշտպան Ժյուլ Կունդեն ցանկանում է կարիերան շարունակել «Բարսելոնայում», հայտնում է RMC Sport-ը։
Ըստ հրապարակման՝ ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված են մի շարք ակումբներ, սակայն ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել կատալոնական ակումբ։
Հանուն դրա նա պատրաստ է հրաժարվել ավելի շահավետ առաջարկներից։
Լրատվամիջոցները արդեն մի քանի օր է գրում են, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին անձամբ է հետաքրքրված պաշտպանի տեղափոխությամբ։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 60 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստը «Սևիլիայում» հանդես է գալիս 2019 թվականից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ֆրանսիացին պայմանագիր է համաձայնեցրել «Չելսիի» հետ: