Սիմոնե Ինձագին խոսել է գալիք մրցաշրջանից ունեցած սպասելիքների մասին

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին կիսվել է 2022/2023 մրցաշրջանի Ա Սերիայի նոր օրացույցի վերաբերյալ իր կարծիքով։

Մեկնարկային տուրում «ներաձուրիները» կհանդիպեն «Լեչեի» հետ։

«Պետք է սկսենք մրցաշրջանը մի թիմի դեմ խաղով, որը բավական բարդ մրցակից է: Հետաքրքիր դինակայություն է լինելու, և մենք պետք է ամբողջությամբ կենտրոնանանք: Իտալիայում հեշտ հանդիպումներ չեն լինում.

Մենք պետք է նախապատրաստրաստվենք ինչպես հարկն է,  յուրաքանչյուր խաղում գործենք վճռականորեն և հաղթելու նույն ցանկությամբ»,- ասել է մասնագետը։