Ռոմելու Լուկակուն արձակուրդն անցկացնում է իտալական Կոստա Սմերալդա կղզում

«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն հանգստանում է Իտալիայում։ Հարձակվողը սոցիալական ցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ նա գտնվում է Կոստա Սմերալդա կղզու մոտ գտնվող զբոսանավում։

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Լուկակուն հաջորդ շաբաթ կմիանա «Ինտերին»: Պայմանագիրը հիմնված կլինի վարձակալության վրա։

2021 թվականի ամռանը «Չելսին» 113 միլիոն եվրոյով «Ինտերից» գնեց Լուկակուին։ 2021/22 մրցաշրջանում բելգիացին լոնդոնյան ակումբի կազմում անցկացրել է 44 հանդիպում բոլոր մրցաշարերում և դարձել 15 գոլի հեղինակ։