«Արսենալը» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կփորձի ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգի տրանսֆերը: Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
27-ամյա անգլիացու պայմանագիրը «քաղաքաբնակների» հետ հաշվարկված է մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը, և համագործակցության երկարաձգման շուրջ բանակցություններն առաջ չեն շարժվում։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ստերլիգի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը», որը նույնպես ուսումնասիրում է ամռանը նրան գնելու հնարավորությունը։
Այս մրցաշրջանում Ռահիմը բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: