ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մոտ է ֆրանսիական ակումբից հեռանալուն։ Սակայն, ինչպես հայտնում է Goal-ը, կողմերը չեն կարողանում համաձայնության գալ այն գումարի շուրջ, որը փարիզյան ակումբը պետք է վճարի արգենտինացի մասնագետի հետ պայմանագրի խզման համար։
Աղբյուրի տեղեկություններով՝ 50-ամյա արգենտինացին պահանջում է 15 միլիոն եվրո, որից 3 միլիոնը պետք է ստանան Պոչետինոյի օգնականները:
Սպասվում է, որ ՊՍԺ-ի նոր գլխավոր մարզիչը կլինի «Նիսը» գլխավորող Քրիստոֆ Գալտիերը: