ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն առանձնացրել է կարիերայի երկու հիմնական նպատակ՝ հաղթել Չեմպիոնների Լիգայում և շրջանցել Էդինսոն Կավանիին փարիզյան ակումբի պատմության լավագույն ռմբարկուների ցանկում:
«Ուրիշներն էլ կան, բայց այո՛, այդ երկուսն իմ նպատակներից են։ Չեմպիոնների Լիգան հստակ նպատակ է: Սա այն է, ինչ մենք ցանկանում ենք, և գիտենք, որ կա նման հնարավորություն։ Բայց կարևոր է նաև անվերապահորեն լավագույնը լինել Ֆրանսիայում, քանի որ վերջին երկու տարիներին իրավիճակը մի փոքր այլ է։
Ինչ վերաբերում է պատմության լավագույն ռմբարկուի կարգավիճակին, ապա ես ի զորու եմ դա անել: Եթե ես շրջանցեմ Կավանիին, ապա դա հիանալի կլինի: Եվ պատճառ չկա դա չանելու, եթե շարունակեմ նույն ոգով, ինչպես հիմա է»,- ասել է Մբապպեն BFMTV-ին տված հարցազրույցում: