«Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան կիսվել է իր կարծիքով Ռոման Աբրամովիչի մասին, ով վերջերս վաճառել է լոնդոնյան ակումբը։
«Ի՞նչ կփոխվի նոր սեփականատիրոջ գալով. Մենք դեռ սպասում ենք։ Մենք մեզ անհարմար էինք զգում, քանի որ կողմնակի մարդիկ մեզ հարցեր էին տալիս, և մենք ոչինչ չգիտեինք վաճառքի մասին: Հիմա կտեսնենք, թե ինչ ուղով կգնա ակումբը։
Ռոման Աբրամովիչը «Չելսին» դարձրեց ուժեղագույններից մեկը Եվրոպայում։ Եվ մենք վստահ ենք, որ նոր սեփականատերերի հավակնությունները նույնն են լինելու. նրանք ցանկանում են, որ ակումբը պայքարի բոլոր գավաթների համար»,- Կեպայի խոսքերն է մեջբերում Marca-ն։