Ժոզե Մոուրինյո. «Չէի ասի, որ ի ծնե առաջնորդ եմ, իրականում ես երիտասարդ տարիքում լուռ ղեկավար էի»

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է այն մասին, թե արդյոք ինքը առաջատար է ի ծնե և բացատրել է, թե ինչ է նշանակում լինել առաջատար իր կարծիքով։

«Չէի ասի, որ ի ծնե առաջնորդ եմ։ Իրականում ես երիտասարդ տարիքում լուռ ղեկավար էի։

Բայց իմ աշխատանքն ինձ դա թույլ չի տալիս։ Ես պետք է մշտապես լինեմ հանրության ուշադրության կենտրոնում, պետք է անընդհատ շփվեմ լրատվամիջոցների հետ, և սա մեծ նշանակություն ունի։

Առաջնորդությունը նշանակում է, որ մարդիկ պետք է հետևեն ձեզ: Դա անելու համար նրանք պետք է հավատան քեզ:»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։