«Արսենալի» նախկին կիսապաշտպան Ջեք Ուիլշերը կարծիք է հայտնել, որ լոնդոնյան ակումբի համար անիմաստ է պայմանագիր կնքել Ուելսի հավաքականի հարձակվող Գարեթ Բեյլի հետ, ով այժմ «Ռեալից» հեռանում է ազատ գործակալի կարգավիճակով։
«Ես նայում եմ այն ֆուտբոլիստներին, ովքեր «Արսենալում» խաղում են այդ դիրքում և տեսնում եմ երիտասարդ տղաների, ովքեր, հավանաբար, «Արսենալի» վերջին մի քանի տարիների լավագույն ֆուտբոլիստներն են:
Այնպես որ, չեմ կարծում, որ Բեյլն այստեղ խաղաժամանակ կստանա: Իսկ եթե նա դա ստանա, նշանակում է, որ վերը նկարագրված ֆուտբոլիստներից մեկին նրա պատճառով կպահեն պահեստայինների նստարանին»,- talkSPORT-ին ասել է Ուիլշերը: