«Բավարիան» պայմանագիր չի կնքի «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ, հայտնում է Sport1-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 37-ամյա պորտուգալացու ներկայացուցիչները մյունխենյան ակումբին առաջարկել են պայմանագիր կնքել իրենց հաճախորդի հետ, քանի որ նա դժգոհ է «Յունայթեդում» ստեղծված իրավիճակից և ցանկանում է տիտղոսներ նվաճել։
Նշվում է, որ ակումբի ղեկավարությունը հրաժարվել է հարձակվողից, քանի որ տրանսֆերը բացասաբար կազդեր ակումբի աշխատավարձային ծախսերի վրա:
Միևնույն ժամանակ նշվում է, որ մյունխենցիները չեն ցանկանում թիմում ունենալ մի ֆուտբոլիստի, ով սեփական շահերը վեր է դասում ակումբի շահերից։