«Արսենալի» պաշտպան Էկտոր Բելյերինը կարող է կարիերան շարունակել «Ատլետիկոյում»։
Ինչպես հայտնում է AS-ը՝ մադրիդյան ակումբը նախատեսում է ամռանը ուժեղացնել պաշտպանության եզրը, ուստի դիտարկում է այս դիրքի համար թեկնածուների։
«Արսենալը» ծրագրում է պաշտպանի տրանսֆերի վաճառքից ստանալ 20 միլիոն եվրո: Բելյերինի գործող պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը:
Իսպանացի ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Բետիսում»: