Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Գոնսալո Իգուաինը պատմել է, թե ինչ է մտածում իր նախկին թիմակից Կարիմ Բենզեմայի հաջողությունների մասին։
«Բենզեմային ճանաչում եմ 19 տարեկանից: Մենք մրցակիցներ էինք «Ռեալում» հարձակվողի դիրքի համար: Սակայն մենք լավ փոխհարաբերություններ ունեինք։
Ես չեմ զարմանում, որ նա այժմ աշխարհի լավագույն հարձակվողն է։ Բենզեման արժանի է ստանալ «Ոսկե գնդակը», – Իգուաինի խոսքերն է մեջբերում La Nacion-ը։