Գոնսալո Իգուաինը, ով հանդես է գալիս «Ինտեր Մայամիում», համեմատել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին ու «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։
«Եթե ես առաջինը չեմ, ապա հաստատ երկրորդն եմ, ով խաղացել է և՛ Ռոնալդուի, և՛ Մեսսիի հետ։
Նրանք երկուսն էլ ֆենոմենալ են, բայց եթե ես ընտրություն կատարեի, ապա կնախընտրեի Մեսսիին»,- Իգուաինին է ցիտում La Nacion-ը:
Ավելացնենք, որ Իգուաինը Ռոնալդուի հետ խաղացել է «Ռեալում» և «Յուվենտուսում»: Մեսսիի հետ հարձակվողը հանդես է եկել Արգենտինայի հավաքականում։