Ժորժինյոն մտադիր է լքել «Չելսին». Հայտնի է, թե ուր նա կցանկանար տեղափոխվել

«Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոն մտադիր է վերադառնալ իտալական Ա Սերիա, ֆուտբոլիստն իր ցանկության մասին արդեն հայտնել է լոնդոնյան ակումբի գլխավոր մարզչին ու ղեկավարությանը, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Այս մասին մամուլում խոսվում է բավականին վաղուց, սպասվում է, որ տրանսֆերը կկայանա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակԼ

Ֆուտբոլիստի պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը, և կողմերը չեն կարողանում համաձայնության գալ նոր պայմանագրի շուրջ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ժորժինյոն ցանկանում է տեղափոխվել «Յուվենտուս»։

Անցած մրցաշրջանում 30-ամյա կիսապաշտպանը «Չելսիի» կազմում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: