«Ռոմայի» նախկին ֆուտբոլիստ Ֆաբիո Պետրուչին ասել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մոտ է հռոմեական ակումբ տեղափոխվելուն:
«Ֆուտբոլային աշխարհի մի շատ հեղինակավոր մարդուց իմացել եմ, որ «Ռոման» ամեն կերպ փորձում է պայմանագիր կնքել Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Նրանք պետք է համաձայնեցնեն որոշ դետալներ, հատկապես՝ իմիջային իրավունքների հետ կապված։ Բայց Ռոնալդուն կհեռանա «Յունայթեդից»»,- ասել է Պետրուչին Retesport-ին տված հարցազրույցում:
Ավելի վաղ «Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը նշել էր, որ Ռոնալդուի տրանսֆերով մյունխենյան ակումբի հետաքրքրության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։