Ուելսցի վինգեր Գարեթ Բեյլը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի MLS-ում:
Ինչպես հայտնում է ինսայդեր Թոմ Բոգերտը, «Լոս Անջելես» ՖԱ-ն մոտ է ֆուտբոլիստի հետ համաձայնության գալուն: Բեյլը մեկ տարվա պայմանագիր կկնքի ամերիկյան ակումբի հետ։
Լոս Անջելեսում Բեյլը կդառնա Ջորջիո Կյելինիի թիմակիցը։ Աստղերն իրենց նոր թիմում նորամուտը կկարողանան նշել հուլիսի 8-ից ոչ շուտ. այդ օրը «Լոս Անջելեսը» կխաղա «Լոս Անջելես Գելեքսիի» հետ: