Անգլիական ակումբը բանակցում է «Բարսելոնայի» հետ

Լոնդոնի «Թոթենհեմը» ցանկանում է վարձակալել «Բարսելոնայի» պաշտպան Կլեման Լանգլեին։

ESPN-ի տեղեկություններով՝ բանակցությունները մի քանի շաբաթ է արդեն ընթացոի մեջ են։

Առաջիկա օրերին ֆուտբոլիստը կհանդիպի անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ։

Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին մասնակցել է Լա Լիգայի 21 հանդիպման։