Ալեքսանդր Չեֆերինը պատասխանել է ծանր օրացույցի վերաբերյալ հնչած քննադատություններին

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը պատասխանել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի և «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի բողոքներին օրացույցի վերաբերյալ։

Մարզիչները բազմիցս դժգոհություն են հայտնել իրենց թիմերի անցկացրած մեծ թվով հանդիպումների պատճառով։

«Միշտ հեշտ է հարձակվել ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի վրա, բայց մեխանիզմը պարզ է: Եթե ​​քիչ ես խաղում, ավելի քիչ գումար ես ստանում:

Պետք է բողոքեն միայն գործարանի աշխատողները, ովքեր ամսական 1000 եվրո են ստանում»,- Չեֆերինի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։