Մեծ Մանչեսթերի դատարանը նոր որոշում է կայացրել Մեյսոն Գրինվուդի ապագայի վերաբերյալ

Մեծ Մանչեսթերի դատարանը երկարացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդի ժամանակավոր ազատ արձակման ժամկետը գրավի դիմաց, հայտնում է Daily Mail-ը:

20-ամյա ֆուտբոլիստը կասկածվում է բռնաբարության մեջ։ Գրինվուդն առաջին անգամ ձերբակալվել է հունվարի 30-ին՝ բռնաբարության կասկածանքով:

Մի քանի օր անց ֆուտբոլիստը գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Ակումբը դատավարության ընթացքում հեռացրել է Գրինվուդին մարզումներից և խաղերից: