«Մարսելը» հրաժարվել է «Բարսելոնայի» պաշտպան Կլեման Լանգլեին ձեռք բերելու մտքից, գրում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիական ակումբն այժմ պաշտպանությունն ուժեղացնելու այլ ծրագրեր ունի:
Անձամբ ֆրանսիացին, ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ կատալոնացիների ճամբարից։
Պաշտպանի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականը:
2021/22 մրցաշրջանում ֆրանսիացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում և կատարել մեկ գոլային փոխանցում։