Հայտնի են Լուկա Յովիչի՝ «Ֆիորենտինա» մոտալուտ տեղափոխության մանրամասները

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը կարիերան կշարունակի Իտալիայում։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ֆիորենտինան» պայմանավորվել է «Ռեալի» հետ սերբ ֆուտբոլիստի վարձակալության հարցում։

Ըստ Firenzeviola.it-ի՝ իսպանացիները բաց կթողնեն հարձակվողին առանց «մանուշակների» կողմից տրանսֆերը պարտադիր գնելու տարբերակի: Նշվում է, որ 24-ամյա ֆուտբոլիստի որոշման վրա ազդել է Սերբիայի հավաքականում իր թիմակից Նիկոլա Միլենկովիչը։

Նախորդ մրցաշրջանում Յովիչը մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։