«ՊՍԺ»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Պաբլո Սարաբիան կարող է կարիերան շարունակել «Ատլետիկոյում»։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։
Նշվում է, որ իսպանական ակումբը փարիզցիների հետ բանակցությունների մեջ է մտել ֆուտբոլիստի վարձակալության շուրջ։ Պոտենցիալ գործարքը չի ներառի պարտադիր գնման տարբերակ:
Անցած մրցաշրջանում Սարաբիան վարձավճարով հանդես է եկել «Սպորտինգում»: Նա Պորտուգալիայի առաջնությունում անցկացրել է 29 խաղ՝ դառնալով 15 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։