«Արարատ-Արմենիան» հայտարարել է, որ թիմին է միացել հարձակվող Ուգո Ֆիրմինոն:
Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը Ֆիրմինոն իր կարիերայի մեծ մասն անցկացրել է պորտուգալական ակումբներում («Տորինսե», «Էնկարնասենսե», «Օդիվելաշ», «Պորտոսանտենսե», «Մոուրա», «Օրիենտալ», «Ունիաո Մադեյրա», «Ժիլ Վիսենտե», «Կովա Պիեդադե», «Էշտորիլ Պրայա»), ինչպես նաև՝ անգոլական, ռումինական և կիպրոսյան մի շարք թիմերում:
Պորտուգալացու վերջին ակումբը «Փյունիկն» էր, որի կազմում հարձակվողը դարձել է ՀՊԼ 2021/22 մրցաշրջանի չեմպիոն՝ մասնակցելով 30 հանդիպման ու դառնալով 16 գոլի հեղինակ: