«Միլանն» այլընտրանք է գտել Ռենատու Սանշեշին

«Ասթոն Վիլայի» կենտրոնական կիսապաշտպան Դուգլաս Լուիսը կարող է համալրել «Միլանի» կազմը:

Ինչպես հայտնում է Tuttomercatoweb-ը՝ հինգշաբթի օրը «Միլանի» ներկայացուցիչները հանդիպում են ունեցել բրազիլացի ֆուտբոլիստի շրջապատի հետ, ում տրանսֆերով նաև հետաքրքրված է «Ռոման»։

«Ռոսոներիներն» իրենց ուշադրությունը սևեռել են դեպի 24-ամյա ֆուտբոլիստը «Լիլի» կիսապաշտպան Ռենատու Սանշեշի տրանսֆերի վերաբերյալ անհաջող բանակցություններից հետո, ում հետ ցանկանում է պայմանագիր կնքել ՊՍԺ-ն:

Դուգլասի պայմանագիրը «Ասթոն Վիլայի» հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։ Transfermarkt-ը կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 38 միլիոն եվրո։