«Մանչեսթեր Սիթին» շուտով նոր դարպասապահ կունենա

«Մանչեսթեր Սիթին» համաձայնության է եկել «Արմինիայի» դարպասապահ Ստեֆան Օրտեգայի հետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հունիսի 30-ին լրանում է 29-ամյա դարպասապահի պայմանագիրը գերմանական ակումբի հետ։

Օրտեգան առաջարկներ է ունեցել նաև այլ ակումբներից, սակայն որոշել է միանալ «Մանչեսթեր Սիթիին», որտեղ նա կլինի Էդերսոնին փոխարինողը:

Նախորդ մրցաշրջանում գերմանացին Բունդեսլիգայում «Արմինիայի» կազմում անցկացրած 33 խաղում 53 գոլ է բաց թողել։