Լուկա Յովիչը ցանկանում է տեղափոխվել Ա Սերիա

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը ցանկանում է կարիերան շարունակել «Ֆիորենտինայում», հայտնում է Firenzeviola.it-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ 24-ամյա սերբը մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվել իտալական ակումբ։

Նշվում է, որ հարձակվողի որոշման վրա ազդել է Սերբիայի հավաքականի խաղընկեր Նիկոլա Միլենկովիչը, ով համոզել է նրան ընտրել «Ֆիորենտինան»:

Անցած մրցաշրջանում «Ռեալի» կազմում անցկացրած 19 խաղում Յովիչը խփել է մեկ գոլ և կատարել երեք արդյունավետ փոխանցում։

Հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը