«Յուվենտուսը» հրաժարվել է պայմանագիր կնքել ՊՍԺ-ի վինգեր Անխել դի Մարիայի հետ: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Նշվում է, որ թուրինյան ակումբը հոգնել է արգենտինացու պատասխանին սպասելուց, որն էլ իր հերթին սպասում է «Բարսելոնայի» որոշմանը։ 34-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է հունիսի 30-ին, և նա կցանկանար կարիերան շարունակել «Բարսայում»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Յուվեն» պատրաստ է Դի Մարիայի հետ կնքել «1+1» սխեմայով համաձայնագիր: