Ֆաբիո Կանավարո. «Եթե ​​ես լինեի «Նապոլիի» փոխարեն, ապա կհրավիրեի Դիբալային»

Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Ֆաբիո Կանավարոն կարծում է, որ «Նապոլին» պետք է ձեռք բերի արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալային, ով պայմանագրի ավարտի պատճառով կհեռանա «Յուվենտուսից»:

«Եթե ես լինեի Դե Լաուրենտիսի փոխարեն («Նապոլիի» նախագահ), ապա առաջարկ կանեի Դիբալային։

Հուսով եմ, որ նա կմնա Իտալիայում, որտեղ աճել է որպես ֆուտբոլիստ: Դիբալան այն ֆուտբոլիստն է, որն ինձ դուր է գալիս, բայց իրավիճակը հեշտ չէ. նա կատարել է իր ընտրությունը և հավանաբար կարծում էր, որ ավելի շուտ կգտներ նոր ակումբ»,- Կանավարոյի խոսքերն է մեջբերում Corriere dello Sport-ը: