«Չելսին» դիտարկում է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին ձեռք բերելու տարբերակը։ Ակումբի ղեկավարությունը ֆուտբոլիստին դիտարկում է որպես հարձակվող Ռոմել Լուկակուի պոտենցյալ փոխարինող, հայտնում է Daily Star-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ փարիզեցիները պատրաստ են այս ամառ բաժանվել բրազիլացուց: Ակումբը նրա տրանսֆերի համար պահաջում է 50 միլիոն եվրո։
Նախորդ մրցաշրջանում Նեյմարը բոլոր մրցաշարերում անցկացրած 28 խաղում խփել է 13 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։
Հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։