«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է հեռանալ ակումբից, հայտնում է AS-ը։
Նշվում է, որ պորտուգալացին կարող է կարիերան շարունակել «Բավարիայում», որը պատրաստվում է բաժանվել իր գլխավոր աստղից՝ Ռոբերտ Լևանդովսկուց։ Մյունխենյան ակումբն ակտիվ բանակցություններ է վարում «Բարսելոնայի» հետ լեհ ռմբարկուի տրանսֆերի շուրջ։
Ռոնալդուի շրջապատն արդեն տեղյակ է «Բավարիայի» հետաքրքրության մասին և դրական է վերաբերվում հնարավոր գործարքին: