Անդեր Էրերա. «Պետք է հանել գլխարկը «Ռեալի» կամային ուժի առաջ»

ՊՍԺ-ի կիսապաշտպան Անդեր Էրերան մեկնաբանել է փարիզյան ակումբի անհաջող արդյունքները Չեմպիոնների Լիգայում։

«2 տարի առաջ ՊՍԺ-ն բազմաթիվ հնարավորություններ բաց թողեց «Բավարիայի» դեմ եզրափակչում: Մենք պետք է հաղթեինք, դա արժանի հաղթանակ կլիներ: Բայց ֆուտբոլը բարդ բան է, այստեղ երկուսին գումարած երկու միշտ չէ, որ հավասար է չորսի։ Այս մրցաշրջանում մենք գերազանցեցինք «Ռեալին» 160 րոպեի ընթացքում, բայց նրանք կարողացան 20 րոպեում մեզ դուրս թողնել մրցաշարից: Սա ֆուտբոլ է, և հենց դրա համար էլ մենք սիրում ենք այն:

Մադրիդի «Ռեալի» մեջ իսկապես յուրահատուկ բան կա, ինչը և նրանք ցույց տվեցին։ Մնում է հանել գլխարկը այս թիմի կամային ուժի առաջ։ Բայց ես կարծում եմ, որ մենք շատ ավելի ուժեղ էինք»,- Էրերայի խոսքերն է մեջբերում AS-ը։