Դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը դեռ չգիտի, թե որ ակումբում է ցանկանում շարունակել կարիերան։ Ֆուտբոլիստը երկու տարբերակ է դիտարկում, գրում է Sky Sports-ը։
Աղբյուրի համաձայն՝ նա ընտրություն է կատարում «Բրենտֆորդի» և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև։ Ֆուտբոլիստը կցանկանար տեղափոխվել մանկունիանցիների ճամբար, սակայն նրա ընտանիքն իրականում չի ցանկանում հեռանալ Լոնդոնից։
Կիսապաշտպանը «Բրենթֆորդում» հանդես է գալիս 2022 թվականի հունվարից՝ առաջնության 10 խաղում դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Ամռանը նա կարող է ստանալ ազատ գործակալի կարգավիճակ։