«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դին Հենդերսոնը կարիերան կշարունակի Պրեմիեր Լիգայի նորեկ «Նոթինգհեմ Ֆորեստի» կազմում, հայտնում է Sky Sports-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբները պայմանավորվել են դարպասապահի վարձակալության շուրջ։
25-ամյա ֆուտբոլիստը, այժմ կնոջ հետ վայելում է մեղրամիսը: Վերադառնալուց հետո նա կմիանա իր նոր թիմին։