Մարկո Վերատտին և ՊՍԺ-ն բանակցություններ են վարում

ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատտին հայտնել է, որ բանակցություններ է վարում փարիզյան ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու համար։

«Մենք բանակցություններ ենք վարում ակումբի հետ։ Ես չեմ ուզում դա քննարկել, որոշումը կայացնում է ղեկավարությունը։ Երբեք խնդիրներ չեն լինի. սա այն ակումբն է, որը կորոշի՝ ես երկարաձգե՞մ պայմանագիրը, թե՞ ոչ»,- ասել է կիսապաշտպանը:

Իտալացու գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը: