«Բարսելոնան» և «Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում են բանակցությունները «կապտանռնագույնների» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի վերաբերյալ։
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ կատալոնական ակումբը մերժել է 25-ամյա կիսապաշտպանի համար «Մանչեսթեր Յունայթեդի» 65 միլիոն եվրո չափով (+10 միլիոն՝ բոնուսի տեսքով) առաջարկը։ Նշվում է, որ «Բարսելոնան» ակնկալում է հոլանդացու համար ստանալ 85 միլիոն եվրո:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դե Յոնգը մանկունիանցիների հետ արդեն համաձայնեցրել է մինչև 2027 թվականը նախատեսված պայմանագիր։