«Լիվերպուլը» վաճառքի է հանել Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենին

«Լիվերպուլը» պատրաստ է վաճառել կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենին 15 միլիոն եվրոյով, հայտնում է Liverpool Echo-ն։

28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Վեսթ Հեմը»։

Օքսլեյդ-Չեմբերլենի գործող պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։

Նշվում է, որ ֆուտբոլիստը անձամբ է խնդրել ակումբի ղեկավարությանը վաճառքի հանել իրեն

Օքսլեյդ-Չեմբերլենն անցած մրցաշրջանում անցկացրել է 29 խաղ՝ և խփելով 3 գոլ։