Մադրիդի «Ռեալի» նորեկ Անտոնիո Ռյուդիգերը ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում հույս է հայտնել, որ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի ղեկավարությամբ կկարողանա հաղթել Չեմպիոնների Լիգայում։
«Ես միշտ ասել եմ, որ Չեմպիոնների Լիգան «Ռեալի» մրցաշարն է, քանի որ այնտեղ ակումբը անկասելի է:
Ինձ համար մեծ պատիվ է աշխատել Կառլո Անչելոտտիի հետ։ Համոզված եմ, որ դեռ շատ բան կարող եմ սովորել նրանից, և հուսով եմ, որ նա կօգնի ինձ հաղթել Չեմպիոնների Լիգայում»,- ասել է Ռյուդիգերը։