Անտոնի Մարսիալի ապագան «Մանչեսթեր Յունայթեդում» դեռևս անորոշ է

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարսիալն ընթացիկ տրանսֆերային պատուհանում չի հեռանա ակումբից։ Այս մասին հայտնում է Manchester Evening News-ը։

Նշվում է, որ ֆուտբոլիստի ծառայությունները տրանսֆերային շուկայում պահանջված չեն։

Այնուամենայնիվ, ակումբը ցանկանում է վաճառել նրա տրանսֆերային իրավունքները, քանի որ Մարսիալը շաբաթական 280 հազար եվրո է վաստակում ինչը ձեռնտու չէ ակումբի ներկայիս տնտեսական վիճակում:

Մարսիալի պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։

Ֆրանսիացին մրցաշրջանի երկրորդ հատվածն անցկացրել է վարձավճարով` հանդես գալով «Սևիլիայում»: Նա մասնակցել է Լա Լիգայի 9 հանդիպման՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։